Իրաքի բանտից փախել են Ալ քաիդայի 16 անդամներ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 24, 2009 16:15

old-jailԻրաքի իշխանությունները հայտարարել են, որ Բաղդադի հյուսիսում` Տիկրիտի շրջանում տեղակայված բանտից փախել են 16 բանտարկյալներ, ովքեր Ալ քաիդայի անդամներ են:

Բանտից փախածների թվում են 5 մահվան դատապարտվածներ, ովքեր մասնակցել են ծրագրված ահաբեկչական հարձակումների:

Բանտարկյալները կոտրել-հանել են լոգասենյակի վանդակաճաղերը, սողալով հասել բանտի պատին և աստիճաններով անցել պատը:

Տեղեկություններ կան, որ բանտարկյալներից մեկին բռնել են, մյուս 15-ը  ազատության մեջ են:

Դիտվել է 1192 անգամ:
Print Friendly

Leave a Reply