Այս շաբաթ իրականացվել է 18,325 մլն դոլարի առք և վաճառք

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | January 27, 2012 16:40

Հունվարի 23-27-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են.

USD

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 70,520,579 ԱՄՆ դոլար 386.79 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ  վաճառվել 83,932,567 ԱՄՆ դոլար 388.00 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 18,325,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 387.91 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում իրականացվել է   2,400,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 387.30դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

EUR

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 6,807,236 EUR 501.74 դրամ  մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ  վաճառվել 12,738,329 EUR 503.5 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

Միջբանկային շուկայում գործարք չի իրականացվել:

RUB

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 685,869,606 ՌԴ ռուբլի 12.44 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ  վաճառվել 94,682,587 ՌԴ ռուբլի 12.67 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

Միջբանկային շուկայում գործարք չի իրականացվել:

Հունվարի 16-22-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 20.6 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 35.6 մլն ԱՄՆ դոլար:

 

ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն

 

 

Դիտվել է 748 անգամ:
Print Friendly

Leave a Reply