Անհաջողակ գողը մահացել է «աշխատավայրում»

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 27, 2012 16:19

Հանցագործը, որը որոշել էր թալանել  Լիոնի «Credit Foncier»  բանկի բաժանմունքը, այդպես էլ չկարողացավ  մի եվրո անգամ դուրս բերել, քանի որ մահացավ  հենց թալանի ժամանակ:

Անհաջողակ հանցագործը հայտնաբերվել է  բանկի  օդափոխության հորանում: Աշխատակիցները սկսել էին բողոքել անտանելի հոտից: Ոստիկանության կարծիքով, տղամարդը, որի ինքնությունը դեռևես պարզված չէ, հնարավոր է անօթևան եղած լինի,  որը բանկ է ներխուժել տաքանալու համար, սակայն, ավելի ճիշտ, խոսքը թալանչու մասին է: Ավելի քան մեկ ամիս օդափոխության հորանում մնացած տղամարդու  դին հասցրել է չորանալ:

 

 

Դիտվել է 1207 անգամ:
Print Friendly

Leave a Reply