Առաջիկա օրերին սպասվում է ձյուն, քամի և բուք

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 27, 2012 16:17

Հանրապետության տարածքում`
Հունվարի 27-28-ին շրջանների զգալի մասում, 29-ին արևելյան շրջաններում, 30-ին երեկոյան ժամերին արևմտյան շրջաններում, 31-ին ամենուրեք  սպասվում է ձյուն, տեղ-տեղ մառախուղ: 30-ի գիշերը  կդիտվի առանց տեղումների եղանակ:  Քամին  հյուսիս-արևելյան  3-8մ/վրկ, 27-28-ին, 31-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ, լեռներում և լեռնանցքներում բուք: Օդի ջերմաստիճանը 29-ին  կնվազի 4-6, 30-ի գիշերը ևս 2-4  աստիճանով: 31-ի գիշերը՝  կբարձրանա 6-9 աստիճանով:

Երևանում`
Հունվարի  27-28-ին, 30-ի երեկոյան ժամերին, 31-ին   ժամանակ առ ժամանակ սպասվում է տեղումներ, 27-28-ին ցերեկը հնարավոր է ձնախառն անձրև: 29-ին և 30-ի գիշերը   սպասվում է  առանց տեղումների եղանակ:

Երևան քաղաքի հունվարի 27-ի բազմամյա կլիմայական տվյալներ
Օդի առավելագույն ջերմաստիճան   13.20C (1924թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան      -23.3 0C (1937թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան   -4.7 0C

 

Դիտվել է 749 անգամ:
Print Friendly

Leave a Reply