Ադրբեջանական շոկոլադ Դավոսի մասնակիցներին` «Հեյդար Ալիեւից»

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 27, 2012 16:03

Դավոսում անցկացված միջազգային տնտեսական ֆորումի յուրաքանչյուր մասնակից շոկոլադ է նվեր ստացել «Հեյդար Ալիեւ» հիմնադրամից:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»ը, ֆորումի մասնակիցներից մեկը «Թուրան»-ին հայտնել է, որ մասնակիցներից յուրաքանչյուրի հյուրանոցի համարում հիմնադրամի մակնշմամբ փափեթ է հայտնվել, որի մեջ շոկոլադ, մուղամի ձայնագրությամբ սկավառակներ եւ հիմնադրամը պրոպագանդող նյութեր են եղել:

Պարզվում է, որ ադրբեջանական կաշառատվությունը հասել է նաեւ Դավոս: «Հեյդար Ալիեւ»  հիմնադրամը Դավոսյան ֆորումի պաշտոնական հովանավորն է:

Հիմնադրամը գլխավորում է Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիեւան: Այն  հայտնի է ԱՄՆ-ում եւ Եվրոպայում` Ադրբեջանի «հեղինակությունը» բարձրացնելուն ուղղված կաշառատվության հետ կապված աղմկալից գործողություններով, ինչի վերաբերյալ միջազգային մամուլում բազմաթիվ հրապարակումներ են եղել:

 

Դիտվել է 720 անգամ:
Print Friendly

Leave a Reply