Գլոբալ տաքացումը միայն առավելություն է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 27, 2012 15:56

Բրիտանացի գիտնականները հավատացնում են, որ նախորդ հայտարարությունները գլոբալ տաքացման վնասների մասին սխալ են ու անհիմն: Իրականում այդ երևույթը մի շարք առավելություններ է ընձեռում:

Մասնավորապես, Արկտիկայի սառույցների աստիճանաբար  հալչելը  ուղևորների ու բեռների տեղափոխման հնարավորություն  կտա, այսինքն, կարելի է Հյուսիսային բևեռից ուղևորություններ կատարել անմիջականորեն` տնտեսելով թե ժամանակ և թե վառելիք: Գիտնականների հաշվարկներով, գլոբալ տաքացումը կհանգեցնի նաև Եվրոպայում ձկնատեսակի ավելացմանը: Կբարձրանա գյուղատնտեսության բերքատվությունը,  ավելի տաք կլիմայում աճող  տարբեր մրգերի ու բանջարեղենի մշակման հավանականությունը կմեծանա: Մի առավելություն էլ կարող է լինել. գիտնականները կարծում են, որ ձմեռվա միջին վիճակագրական  ջերմաստիճանի կբարձրանա, բնականաբար կնվազի ցրտահարման պատճառով զոհերի թիվը:

 

Դիտվել է 958 անգամ:
Print Friendly

Leave a Reply