ԼՂՀ-ում նշել են Քարին տակի հերոսամարտի 20-րդ տարեդարձը

Պաշտոնական, Օրվա լուր | | January 27, 2012 14:05

Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունվարի 26-ին այցելել է Շուշիի շրջան եւ մասնակցել Քարին տակ գյուղի հերոսամարտի 20-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր միջոցառմանը:

Նախագահը նշել է, որ Քարին տակ գյուղի պաշտպանությունն իր ուրույն տեղն է զբաղեցնում մեր ազգային-ազատագրական պայքարում` հանդիսանալով առաջին եւ հիմնարար հաղթանակներից մեկը: Այս ճակատամարտը ցույց տվեց, որ հայրենասիրությունը, հավատքն ու անձնվիրությունը ի վիճակի են չեզոքացնել եւ պարտության մատնել քանակական առավելություն ունեցող հակառակորդին:

Երկրի ղեկավարն ընդգծել է, որ այդ ու մեր մյուս բոլոր հաղթանակները կերտվել են արյան գնով, եւ մեր նահատակների հիշատակը վառ պահելու լավագույն միջոցը երկրի զարգացումն է, Քարին տակի ու մեր հանրապետության մնացած բնակավայրերի շենացումը:

Միջոցառմանը մասնակցում էին հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաներ, հյուրեր Հայաստանից եւ արտերկրից:

 

 

Դիտվել է 925 անգամ:
Print Friendly

Leave a Reply