ԿԳՆ-ն շարունակում են բովանդակային բարեփոխումները

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | January 27, 2012 13:58
Նախորդ տարի հանրապետության մանկավարժներ ու  դպրոցականների ծնողների հետ  կազմակերպված հանդիպումների ընթացքում,  ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը խոստացել էր հանրակրթության բնագավառում  իրականացվող գործընթացների հիմնական  շեշտը դնել բովանդակային բարեփոխումների վրա: Հաշվի առնելով մասնագիտական շրջանակների կարծիքներն ու առաջարկությունները` շարունակվում է հանրակրթության ծրարագրերի բեռնաթափման գործընթացը: ՀՀ ԿԳ  նախարարը հաստատել է մի շարք առարկաների չափորոշիչները և ծրագրերը`
Հանրակրթական հիմնական դպրոցի 1-7-րդ դասարանների «Երաժշտություն» առարկայի չափորոշիչը և ծրագիրը,
հանրակրթական հիմնական դպրոցի 8-9-րդ դասարանների «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի չափորոշիչը և  ծրագիրը,
Հանրակրթական հիմնական դպրոցի 1-7-րդ դասարանների «Տեխնոլոգիա» առարկայի չափորոշիչը և ծրագիրը,
Հանրակրթական հիմնական դպրոցի 2-4-րդ դասարանների «Ես և շրջակա աշխարհը»առարկայի չափորոշիչը և ծրագիրը,
Հանրակրթական հիմնական դպրոցի 6-9-րդ դասարանների «Ինֆորմատիկա» առարկայի չափորոշիչը և ծրագիրը,
Հանրակրթական հիմնական դպրոցի 1-9-րդ դասարանների «Ֆիզիկական կուլտուրա» առարկայի չափորոշիչը և ծրագիրը:
Հավելելնք նաև, որ օրերս ՀՀ ԿԳ նախարարի հրամանով հաստատվել էին ևս 11 առարկաների չափորոշիչներ ու ծրագրեր: Ընդհանուր առմամբ հաստատվել է  հանրակրթական 17 առարկաների չափորոշիչներ ու ծրագրեր:
Դիտվել է 863 անգամ:
Print Friendly

Leave a Reply