Մեր երկրից` մեծ թվով շախմատիստներ

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | January 27, 2012 13:12

Այսօր Մոսկվայում կկայանա շախմատի միջազգային ավանդական փառատոնի բացումը : Այն կրում է  «Ռուսաստանի պետական սոցիալական համալսարանի գավաթ» անվանումը:
Ստուգատեսի շրջանակում կկայանան 9  մրցաշարեր: Տղամարդկանց մրցաշարում մեր երկրի պատիվը կպաշտպանեն Դավիթ Սահակյանը, Արթուր Ղարագյոզյանը, Տիգրան  Հարությունյանը և Մանվել Պետրոսյանը, իսկ կանանց մրցաշարում` Լիլիթ Գալոյանը և Եվգենյա Դոլուխանովան: Ուսանող 10 գրոսմայստերի մրցաշարում հանդես կգա Ավետիք Գրիգորյանը: Սիրողական շախմատիստների մրցաշարում կխաղան  Սարգիս Սարգսյանը  և Էդմոնդ Խաչատրյանը: Արթուր Ղարագյոզյանը միաժամանակ կմասնակցի շախմատային կոմպոզիցիաների մրցումներին:

Կկայանա  9 տուր:

Դիտվել է 644 անգամ:
Print Friendly

Leave a Reply