Երկու ավտոպատահար`երկու վարորդ և վեց ուղևոր հիվանդանոցում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 27, 2012 12:59
Հունվարի 26-ին, ժամը 19.40-ի սահմաններում, «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենան Երասխ-Երևան ճանապարհի 22-րդ կմ-ին շրջվել է, ինչի հետևանքով վարորդը և երեք ուղևորները  մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Հունվարի 26-ին, ժամը 15.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ճանապարհի 32-րդ կմ-ին բախվել է ճամփեզրի երկաթբետոնե արգելապատնեշին, ինչի հետևանքով վարորդը և երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

Դիտվել է 645 անգամ:
Print Friendly

Leave a Reply