Մեքենայի շարժիչը թողել էր միացրած և թունավորվել

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | January 27, 2012 12:50
Հունվարի 26-ին, ժամը 13.25-ին, հիվանդանոցից  ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազից թունավորումով իրենց մոտ է տեղափոխվել Մասիս քաղաքի մի բնակիչ:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 04.00-ի սահմաններում, նա իր «Օպել Վեկտրա»  մակնիշի ավտոմեքենան ավտոտնակում կայանելուց հետո, շարժիչը չի անջատել և մնացել է ավտոմեքենայում, ինչի հետևանքով թունավորվել ու կորցրել է գիտակցությունը:
Կատարվում է քննություն:
Դիտվել է 716 անգամ:
Print Friendly

Leave a Reply