Ավստրալիայի վարչապետի կոշիկը վաճառքի են հանել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 27, 2012 12:20

Այն կոշիկը, որ կորցրել էր երկրի վարչապետ Ջուլիա Գիլլարդը  նախօրեին`  փրկվելով աբորիգենների զայրալից հետապնդումներից,  eBay-ում վաճառքի է հանվել: Մուգ կապույտ գույնի թավշյա կոշիկի նախնական գինը 148 ավստրալական դոլար է սահմանվել:

«Ձեզ ներկայացվում է կոշիկ, որը զույգ չունի, դժվարությամբ կարող եք քայլել դրանով, եթե իհարկե վարչապետ չեք»,-  ասվում է eBay-ի կայքում:

Midas ֆիրմայի կոշիկը աբորիգեններից մեկն է վերցրել ու որոշել մի քիչ փող աշխատել դրանով: Սակայն անհաջողակ նորաթուխ գործարարը ստիպված էր կես ժամից վաճառքից հանել իր «ապրանքը», երբ իր էքսկլյուզիվ լոտի արժեքը հասավ 200 ավստ.  դոլարի:

Աբորիգենն էլ համաձայնել է կոշիկը վերադարձնել տիրոջը, եթե նա անձամբ դիմի իրեն: Կառավարությունը մտադիր է ցուցարարներին պատասխանատվության կանչել` վարչապետին սպառնալու համար:

Երեկ  աբորիգենների 200 հոգանոց խումբը  ռեստորանի մոտ հարձակվել էր վարչապետ Ջուլիա Գիլարդի ու ըննդիմության առաջնորդ Թոնի Էբոտի վրա : Քաղաքական գործիչները հազիվ են կարողացել մեքենաներին հասնել` ոստիկանության աշխատակիցների ուղեկցությամբ:

Ավստրալիայում բողոքի ցույցերը շարունակվում են. այսօր 2 ակտիվիստ խորհրդարանի  շենքի առջև այրել են ավստրալան դրոշը:

 

Դիտվել է 943 անգամ:
Print Friendly

Leave a Reply