Գնդակահարություն Մեքսիկայի հյուսիսում, սպանվել է 8 մարդ
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | January 27, 2012 11:51
Մեքսիկական Մոտերեյ քաղաքի կենտրոնում` երկրի հյուսիսում, ավազակները կազմակերպել են դաժան ջարդ: Զիված հանցագործները բռնել են 8 երիտասարդի և պատի տակ սառնասիրտ գնդակահարել նրանց:
Ինչպես հաղորդում է ИТАР-ТАСС-ը, կոտորածին մասնակից են եղել մի քանի զինված ավազակ, որոնք ավտոմեքենաներով եկել էին երկրի կենտրոնական շրջաններից: Գնդակահարումից հետո նրանք պատի վրա գրություն էին թողել, որից կարելի է ենթադրել,որ հանցագործները «Լոս-Սետես» թմրանյութերի մաֆիայի խմբավորման անդամներ են : Այն Մեքսիկայում հայտնի է իր առանձնակի դաժանությամբ:
Զոհերի ձեռքերին քննիչները հայտնաբերել են թևնոցներ, որոնք տրվում են «Ռելեվատե» բարի հաճախորդներին: Բարը «Լոս-Սետես» -ի ավազակների հովանավորության տակ է: Դրանից հետևում է, որ երիտասարդներին հենց այդ բարից են հանցագործները հափշտակել և հետո գնդակահարել:
Մոնտերեյի տարածքում պարբերաբար դաժանություններ են կատարվում, որոնք, ըստ Մեքսիկայի իրավապահ մարմինների, մաֆիաների` ազդեցության ոլորտների համար պայքարի հետևանք են: Անցյալ տարվա հուլիսին ավազակների մի խումբ ներխուժել էր «Սաբինո» բարը և կրակ բացել այտեղ գտնվողների վրա: Արդյունքում 21 հոգի զոհվել էին:
Նուեվո-Լեոնի նահանգում , որի մայրաքաղաքը Մոտերեյն է , մեքսիկական իշխանությունները բավականաչափ ուժեղացրել են հասարակական պաշտպանությունը բանակի ստորաբաժանումներով: Սակայն խաղաղ բնակիչների վրա զիված հարձակումները հակառակորդ ավազակախմբերի ընդհարումների պատճառով շարունակվում են:






Facebook
Tweet This
Email This Post
