Մեդվեդևի ելույթի ժամանակ Վրաստանի պատվիրակությունը լքել Է ՄԱԿ-ի նիստերի դահլիճը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | September 24, 2009 16:07
Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 64-րդ նստաշրջանում ՌԴ-ի նախագահ Դմիտրի Մեդվեդևի ելույթի ժամանակ Վրաստանի պատվիրակությունը ի նշան բողոքի լքել Է նիստերի դահլիճը. այդ մասին լրագրողներին հայտարարել Է Վրաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Եկատերինա Տկեշելաշվիլին:
«Ի նշան բողոքի՝ վրացական պատվիրակության ոչ մի անդամ Մեդվեդևի ելույթի ժամանակ ներկա չի եղել ՄԱԿ-ի նիստերի դահլիճում: Դա բողոք Էր այն պետության նկատմամբ, որը բռնազավթել Է Վրաստանի տարածքը»,-ասել Է Տկեշելաշվիլին:






Facebook
Tweet This
Email This Post
