Ամերիկացի գիտնականները կազմել են աշխարհի ամենահարուստ քաղաքների ցանկը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 27, 2012 11:16

Ամերիկայի Բրուքինգսի համալսարանի գիտնականները ուսումնասիրություններ  կատարեցին, ինչի արդյունքում  պարզեցին, թե որոնք են աշխարհի ամենահարուստ քաղաքները:

Հիմնական չափորոշիչ ընդունվեց բնակչության մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն: Առաջին հորիզոնականը զբաղեցրեց Կենտուկի նահանգում գտնվող Հարթֆորդ քաղաքը: Երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է Նովեգիայի մայրաքաղաք Օսլոն, որտեղ տարեկան միջին եկամուտը կազմել է 74 057 դոլար, ինչն ընդամենը հազար դոլարով է պակաս Հարթֆորդի նույն ցուցանիշից:  Երրորդ պատվավոր հորիզոնականում Սան-Խոսեն է, որտեղ բնակիչները տարեկան 68 141 դոլար եկամուտ են ունենում: Չորրորդ հորիզոնականում Աբու Դաբին է` 63 859 դոլարով: Հետազոտություններում առաջատար դիրքեր են զբաղեցրել ԱՄՆ-ի քաղաքները, իսկ եվրոպական քաղաքներից Ցյուրիխը գրավել է 6,  Ստոկհոլմը` 7-րդ տեղերը: Արագ աճ գրանցած քաղաքների 90%-ը գտվում է Հյուսիսային Ամերիկայի ու Արևմտյան Եվրոպայի սահմաններից դուրս: Այս ցուցանիշով առաջատար է Շանհայը, որից հետո Էր -Ռիյադն է ու Ջիդան:

Իսկ  աշխարհի ամենաաղքատ քաղաքներ են ճանաչվել Կահիրեն, Ալեքսանդրիան (Եգիպտոս) և Մումբայը (Հնդկաստան):

 

Դիտվել է 1157 անգամ:
Print Friendly

Leave a Reply