Նա գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում,տեսանյութ

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | January 27, 2012 10:53

ՀՀ Զինված ուժերի կազմավորման 20-րդ տարեդարձի կապակցությամբ` ՀՀ Զինված ուժերի N զորամասի ժամկետային զինծառայող, սերժանտ Ռուբիկ Միքայելյանը պատրաստվում է հաղթահարել արտակորման սեփական ռեկորդը:  Նա 2011 թվականի սեպտեմբերի 21-ին կատարել է 6500 արտակորում` գրանցվելով Գինեսի ռեկորդների գրքում:

Մասնագիտությամբ սամբիստ Ռուբիկ Միքայելյանը, ավարտելով Երևանի ֆիզկուլտուրայի ինստիտուտը, 2011 թվականի գարնանը զորակոչվել է ՀՀ Զինված ուժեր:

Հունվարի 28-ին, ժամը 11:00-ին Ռուբիկ Միքայելյանը պատրաստվում է գերազանցել սեփական ռեկորդը` փորձելով կատարել 7500 արտակորում:

 

Միջոցառումը տեղի կունենա «Գրանդ Սպորտ» մարզաառողջարարական համալիրում (հասցե` Արշակունյաց 61):

 

Դիտվել է 1103 անգամ:
Print Friendly

Leave a Reply