Ամերիկացի կոնգրեսմենն ամուսնանում է տղամարդու հետ
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | January 27, 2012 10:47
Մասսաչուսեթսի դեմոկրատ կոնգրեսմեն Բարնի Ֆրանկը, որը նոյեմբերին հայտարարել էր իր` պառլամենտական գործունեությունը դադարեցնելու մասին, պատրաստվում է ամուսնանալ Ջիմ Ռիդիի հետ: Ֆրանկի խոսքով, իրենք պատրաստվում են հարաբերություններն օրինականացնել հայրենի Մասսաչուսեթսում. այս նահանգը օրինականացրել է միասեռ ամուսնությունները 2004-ին: Հայտարարության մեջ դեռևս չեն նշվում հարսանեկան արարողության ամսաթիվն ու վայրը: Սակայն հայտնի է, որ 71-ամյա կոնգրեսմենի զուգընկերը` 42-ամյա Ռիդին, բնակվում է Մեն նահանգում: Նա լուսանկարչատուն ունի, իսկ ինքն էլ` լուսանկարիչ է:
Ի դեպ, Ֆրանկը մեկն էր այն կոնգրեսմեններից, ովքեր առաջինը խոստովանեցին իրենց համասեռականության մասին: Դեռևս 1987-ին արած նրա հայտարարությունը ԶԼՄ-ները մի քանի ամիս քննարկում էին: 2011-ին նա հայտարարեց, որ չի կամենում մասնակցել պառլամենտական ընտրություններին, ու ցանկանում է ավելի շատ ժամանակ հատկացնել դասավանդմանը, ընթերցանությանն ու ստեղծագործելուն: «Ես չէի կամենա մահանալ կոնգրեսականի աթոռին նստած»,- կատակով ասել է Ֆրանկը` օգնականներին հայտնելով քաղաքականությունը թողնելու իր որոշման մասին:






Facebook
Tweet This
Email This Post
