Թուրք լրագրողը դավաճան Ալիեւի մասին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 27, 2012 9:29

Ֆրանսիայի Սենատի կողմից ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման կապակցությամբ հնչած բազմաթիվ քննադատությունների շարքում այդպես էլ չհնչեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ձայնը: Այս մասին թուրքական «Hurriyet Daily News» թերթում տպագրված իր հոդվածում գրել է թուրք  հայտնի լրագրող, վերլուծաբան Մեհմեդ Ալի Բիրանդը:

«Մեր թանկագին ընկերը` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, այդպես էլ ելույթ չունեցավ Ֆրանսիայի դեպքերի կապակցությամբ», – գրում է Բիրանդը` հիշեցնելով, որ համապատասխան հայտարարությոամբ հանդես է եկել միայն Ադրբեջանի ԱԳՆ-ն:

Նրա խոսքով` Թուրքիան կրկին մենակ մնաց, այն դեպքում, երբ  հենց Ադրբեջանը Անկարային ստիպեց վերջին պահին մերժել Հայաստանի հետ ստորագրված արձանագրությունների վավերացումը:

«Վավերացումը մերժելով` Թուրքիան բարեկամության եւ համերաշխություն բացառիկ օրինակ ցուցաբերեց: Այժմ էլ թուրքական ԱԳՆ-ն եւ վարչապետի գրասենյակը լռում են, սակայն թուրք հասարակությունը հարց է տալիս. Ո՞ւր է Ալիեւը: Ո՞ւր  են մեր ընկերներն ու բարեկամները, չէ՞ որ մենք նրանց աջակցության կարիքն ունենք», – գրում է Բիրանդը:

 

NEWS.am

 

Դիտվել է 875 անգամ:
Print Friendly

Leave a Reply