Թբիլիսիում Թումանյանի տունը գնելու է հայ գործարարը եւ նվիրելու է հայ համայնքին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | January 26, 2012 18:49
Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի մոտ այսօր` հունվարի 26-ին տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել է Թբիլիսիում գտնվող Հովհաննես Թումանյանի տան հետագա ճակատագիրը:
Մշակույթի նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ խորհրդակցությանը մասնակցել են մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը, Գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը եւ բանաստեղծի ծոռնուհին` Իրմա Սաֆրազբեկյանը:
Խորհրդակցության ընթացքում Իրմա Սաֆրազբեկյանը տեղեկացրել է, որ Հովհաննես Թումանյանի բնակարանն ունի արդեն գնորդ, ով գործարքից հետո մտադիր է այն նվիրել Թբիլիսիի հայկական համայնքին` հետագայում մշակութային կենտրոնի վերածելու պայմանով:
Վարչապետի հանձնարարականով ՀՀ ԱԳՆ նախարարը բնակարանի վաճառքից հետո վրացական կողմի հետ կքննարկի այն համայնքին հանձնելու հետ կապված իրավական հարցերը:
NEWS.am
Թբիլիսիում Թումանյանի տունը գնելու է հայ գործարարը եւ նվիրելու է հայ համայնքին






Facebook
Tweet This
Email This Post
