Փարիզում կհանդիպեն Երևանի և Փարիզի քաղաքապետերը

Օրվա լուր | | September 24, 2009 15:48

Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 2-ը պաշտոնական այցով կմեկնի Փարիզ` մասնակցելու ֆրանսախոս քաղաքների քաղաքապետերի միջազգային ասոցիացիայի վեհաժողովին:

Այսօր Բեգլարյանը և ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Սերժ Սմեսոֆը քննարկել են այցի մանրամասները և համագործակցության, այդ թվում՝ փորձի փոխանակման հնարավոր եզրերը:

ՀՀ դեսպանությունը Ֆրանսիայում նախապատրաստում է Երևանի և Փարիզի քաղաքապետերի հանդիպումը:

Երևանի քաղաքապետարանի պատվիրակությունը կմասնակցի նաև տեղեկատվական ժողովի:

Երևանի քաղաքապետի փարիզյան այցին կհաջորդի Ֆրանսիայի ՊրովանսԱլպԿոդ դԱզուր շրջանի նախագահ Միշել Վոզելի ացը Երևան:

Դիտվել է 1350 անգամ:
Print Friendly

Leave a Reply