Շարունակում են փակ մնալ Սելիմի լեռնանցքը և Բերդ-Ճամբարակ հատվածը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 26, 2012 18:25

Հունվարի 26-ի ժամը 17.00-ի դրությամբ, հանրապետության տարածքում միջպետական , հանրապետական ճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում երթևեկելի են:

Ուշադրություն. Սաստիկ բուքի ու վատ տեսանելիության պատճառով շարունակում են փակ մնալ Սելիմի լեռնանցքը և Բերդ-Ճամբարակ հատվածը:
Սիսիանի տարածաշրջանում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Շիրակի մարզի Մարալիկ-Լանջիկ հատվածը եւս տեղ-տեղ պատված է մերկասառույցով:
Անվտանգ երթևեկությունը ապահովելու նպատակով հանրապետության բոլոր ճանապարհներին կատարվում են ձյունից մաքրման, աղով և ավազով մշակման շուրջօրյա ինտենսիվ աշխատանքներ:

Դիտվել է 820 անգամ:
Print Friendly

Leave a Reply