Արտակարգ իրավիճակների նախարարությունը և Հարավկովկասյան երկաթուղին Երևան-Գյումրի երկաթուղային հատվածի համատեղ զննում կանկացնեն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 26, 2012 17:00

Հունվարի 27-ին Արտակարգ իրավիճակների նախարարության և «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ մասնագետները համատեղ ուժերով կազմակերպելու են Երևան-Գյումրի հատվածի երկաթուղային ենթակառուցվածքի զննում: ՀԿԵ ՓԲԸ կողմից զննմանը մասնակցելու են ղեկավար կազմի ներկայացուցիչներ՝ Ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնակատար Մարատ Խակովի գլխավորությամբ:

Երևան-Գյումրի հատվածի երկաթուղային ենթակառուցվածքի զննումը կազմակերպվում է երկաթուղուն սպառնացող ռիսկերը բացահայտելու և դրանք նվազեցնելու համար արդյունավետ միջոցառումներ կազմակերպելու նպատակով։

2011 թ. դեկտեմբերի 6-ին Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը և ՀԿԵ ՓԲԸ գլխավոր տնօրեն Շևկետ Շայդուլլինը ստորագրեցին Համագործակցության մասին հուշագիր։

Համաձայն Հուշագրի՝ Արտակարգ իրավիճակների նախարարությունը և «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ–ն կհամագործակցեն հետևյալ ոլորտներում.

  • Տեխնածին վթարների, տարերային աղետների կանխարգելում, դրանց հնարավոր հետևանքների նվազեցում և վերացում.
  • Տեխնածին վթարների և տարերային աղետների կանխատեսում, մոնիտորինգ և վաղ ազդարարում.
  • Բնակչության իրազեկում և պատրաստվածության բարձրացում.
  • Քաղաքացիական պաշտպանության ոլորտում համատեղ գործունեություն.
  • Արագ արձագանքման, վթարավերականգնողական, որոնողափրկարարական, տարհանման և այլ աշխատանքների համատեղ կազմակերպում.
  • Կադրերի պատրաստում և վերապատրաստում, ուսումնական բազաների ձևավորում։

 

Դիտվել է 1448 անգամ:
Print Friendly

Leave a Reply