Հանքի փոխարեն` հյուրանոց կառուցել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 26, 2012 16:47

Հիմա շատ է խոսվում Շնող-Թեղուտ շրջանում ոչ հանքարդյունաբերական տնտեսության զարգացման մասին: Զբոսաշրջությունը կարող է լինել  այդ այլընտրանքային ճյուղերից մեկը: Այսօր` “Արմատ” մամուլի ակումբում կայացած ասուլիսի ժամանակ,  այս տարբերակն առաջարկեց “Թռչկան և Թեղուտ” քաղաքացիական նախաձեռնությունների բնապահպան-ակտիվիստ  Ապրես Զոհրաբյանը: Նրա համոզմաբ` ոչնչացնելով մեր այդ պատմագիտական շերտերը, մենք ոչնչացնում ենք ոչ միայն պատմության կենդանի հիշողությունը, այլև դրանով գումար աշխատելու հնարավորությունը:

“Տրդատ 1-ինի կառուցած Գառնու տաճարով մեր պետական բյուջե ինչքան գումար է լցվում: Այդտեղից շահում են նաև տաճարի մոտ մանր առևտուր անող տատիկները և այլն:  Այդ շրջանից վերանալու է կուր-արաքսյան մշակութային շերտը` հատկապես  Խառատաձորում հայտնված հուշարձանները մնալու են կոնկրետ պոչամբարի տակ: Ես ուզում եմ այս հարցը մեծ դիտարկենք, իսկ հետո դրա դեմ, բնականաբար, ինչ-որ քայլեր կձեռնարկվեն, քանի որ ՀՀ մշակույթի նախարարությունը որոշակի իրավասոթյուններ և պարտավորություններ ունի Հայաստանի պատմամշակութային հուշարձանների պահպանության բնագավառում, և եթե մոռացել է իր այդ պարտականությունները, մենք այդ մասին կհիշեցնենք”,- նշեց Ապրես Զոհրաբյանը:

Քաղաքացիական նախաձեռնության ակտիվիստի փաստարկներն այս հարցում նրանք են, որ կառավարությունը տուրիզմը համարել է տնտեսության գերակա ուղղություն: Բացի այդ, տուրիզմով կարելի է շատ ավելի աշխատատեղեր ստեղծել: Այդ բնագավառում կարելի է բազմապատիկ անգամ շատացնել դրանց թիվը, եթե խոսքն աշխատատեղերի մասին է: Եվ դա դեռ չհաշված այն անդառնալի վնասները, որ հանքարդյունաբերությունը հասցնում է շրջակա միջավայրին:

 

Դիտվել է 1011 անգամ:
Print Friendly

Leave a Reply