Մամեդյարովը եվրահանձնակատար Վալդների հետ քննարկել Է տարածաշրջանային հարցեր

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 24, 2009 15:48

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 64-րդ նստաշրջանի շրջանակներում հանդիպում Է ունեցել Եվրամիության արտաքին կապերի և հարևանության եվրոպական քաղաքականության հանձնակատար Բենիտա Ֆերերո Վալդների հետ:

Ինչպես հաղորդել Է Ադրբեջանի ԱԳ նախարարության մամուլի ծառայությունը, հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային անվտանգության հարցերը, Ադրբեջանի և Եվրամիության միջև համագործակցության ներկա վիճակն ու հեռանկարները:

Վալդները նշել Է, որ Եվրամիությունը մեծ ուշադրություն Է նվիրում Էներգետիկայի ոլորտում Ադրբեջանի հետ համագործակցությանը:

Դիտվել է 1099 անգամ:
Print Friendly

Leave a Reply