Գազարի գնդիկներ

ԽՈՀԱՐԱՐԱԿԱՆ ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍԵՐ, Շաբաթվա լուր | | January 26, 2012 10:12

Անկասկած, ցանկացած տնտեսուհու երազանք կարող է դառնալ այս ուտեստը, քանի որ այն շատ պարզ է արագ  պատրաստման առումով և  գլխավորը` ձեռքի տակ եղած մթերքներով:

Բաղադրությունը

2 գազար

2 ճաշի գդալ մայոնեզ

3 պճեղ սխտոր

100 գ ցանկացած պանիր:

Պատրաստման եղանակը

Սկզբում պետք է գազարը լավ լվանալ, ապա մաքրել ու քերել: Հետո  հարկավոր է քերել պանիրը: Ցանկալի է մանր անցքերով քերիչով: Սխտորը մանրացնել: Քերած պանրի կեսը, գազարն ու սխտորը խորը ամանի մեջ խառնել, ավելացնել մայոնեզ ու լավ խառնել: Փոքր գնդեր պատրաստել ու մնացած պանրի մեջ թաթախել, ապա շարել ափսեի մեջ ու 15 րոպե դնել սառնարանը: Անմիջապես մատուցելուց առաջ կարելի  է գեղեցիկ փայտիկներ  խրել գնդերի մեջ, որպեսզի վերցնելը հարմար լինի: Բարի ախորժակ:

 

 

Դիտվել է 1753 անգամ:
Print Friendly

Leave a Reply