Իրանում վթարի ենթարկվել F-14 կործանիչ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 26, 2012 15:42

F-14 կործանիչը, որը պատկանում էր Իրանի ռազմաօդային ուժերին , Պարսից  ծոցի ափերի մոտ  այսօր  ընկավ և պայթեց  , հաղորդում է  Reuters-ը:

Աղետը  պատահեց  Բուշեր քաղաքից ոչ հեռու գտնվող ավիաբազայից թռչելուց երեք րոպե հետո:

Վերջին տվյալների համաձայն և օդաչուն , և շտուրմանը զոհվել են:  Երկրի վրա զոհերի և ավերածության մասին տեղեկություններ չկան: Թե ինչն է աղետի պատճառը,  կպարզի հատուկ հանձնաժողովը:

F-14 կործանիչները  արտադրվել են ԱՄՆ-ում:  Դրանք բերվել են Իրան  1970-թվերին, երբ երկու երկրները դաշնակից էին: Իսլամական հեղափոխությունից հետո    1979 թ. ԱՄՆ-ը դադարեցրեց  Իրանին տալ այդ ինքնաթիռների պահեստամասերը  և  տեխսպասարկումը:

2006 թվից այդ տիպի ինքնաթիռները հանվել են ԱՄՆ-ի ռազմաօդային  զինանոցից, որպես հնացած: Միակ երկիրը, որտեղ  դրանք գործածվում են,  Իրանն է:

Դիտվել է 1071 անգամ:
Print Friendly

Leave a Reply