Լոնդոնի վրա արհեստական արեգակ է բարձրացել
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | January 26, 2012 15:35
Բրիտանացիները յուրօրինակ միջոց են գտել պայքարելու ձմեռային դեպրեսիայի դեմ` նրանք Լոնդոնի կենտրոնում տեղադրել են արհեստական արև: Այն կշռում է ավելի քան 2 տոննա և լուսավորում 60000 լամպերի հզորությամբ: Հսկայական “աստղի” տակ տեղադրել են արևային բազմոցներ արևայրուք ստանալ ցանկացողների համար, հաղորդում է Newslite-ը:
Greyworld (“Գորշ աշխարհ”) արվեստի խումբը Լոնդոնի կենտրոնում Տրաֆալգարյան հրապարակի վերևը կախել է հսկայական արհեստական արև: Այդ ահռելի “աստղի”ստեղծման վրա նկարիչները ծախսել են կես տարի : Նա հնարավորություն ունի տաքանալու մինչև 200 աստիճան ըստ Ցելսուսի և լուսավորում է մի քանի տասնյակ հազար լամպերի հզորությանը համարժեք: Տրաֆալգարյան արևի չափը 30000 անգամ գերազանցում է ֆուտբոլի գնդակը:
“Երկու հարյուր հազար վատ մաքուր տաքություն”, – այսպես են հեղինակները անվանում իրենց ստեղծագործությանը: “Արշալույս” արհեստական արեգակը դժվար էր համաձայնեցնել քաղաքային իշխանությունների հետ, որոնք զգուշանում են հրդեհից և այլ դժբախտ դեպքերից: Քաղաքային հանձնաժողովում նմանատիպ արվեստի օբյեկտների համար ներկա էին հոգեբաններ, որոնք լոնդոնյան չինովնեկներին ներկայացնում էին ամեն ձմեռ մառախլապատ Անգլիայում տեղի ունեցող ինքնասպանությունների վիճակագրությունը : Փորձագետներին հաջողվեց համոզել Լոնդոնի քաղաքապետարանին , որ հսկայական տաքության աղբյուրը բարերար ազդեցություն կունենա քաղաքացիների վրա:
Արեգակը տեղադրել են գետնից 15 մետր բարձրության վրա , որպեսզի ոչ ոք չկարողանա դիպչել : Հեղինակներն իրենց ստեղծագործությունը նվիրաբերել են լեգենդար The Beatles խմբի Here comes the Sun երգին, որի բառերը ամբողջովին համընկնում է բրիտանական նկարիչների մտահղացման հետ` “Little darling, it’s been a long cold lonely winter. Here comes the sun,
And I say it’s all right” (“Փոքրիկս , դա երկար ցուրտ և միայնակ ձմեռ էր: Բայց դուրս կգա արևը և ամեն ինչ լավ կլինի: “):






Facebook
Tweet This
Email This Post
