Շոտլանդիան պատրաստվում է առանձնանալ Բրիտանիայից
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | January 26, 2012 14:21
Շոտլանդական կառավարության ղեկավար Ալեքս Սելմոնդը հայտարարել է բրիտանական խորհրդարանին, որ Շոտլանդիան մտադիր է առանձնանալ Միացյալ Թագավորությունից, անկախ այն բանից, թե որքանով է այդ տարբերակը ձեռք տալիս Բրիտանիային: Անջատողականների առաջնորդը ելույթ է ունեցել Համայնքի ու Լորդերի պալատի անդամների առջև չորեքշաբթի, երբ Շոտլանդիայում նշվում էր տարվա տոնը` ազգային գրող բանաստեղծ Ռոբերտ Բյորնսի ծննդյան օրը:
Հավանաբար հենց այդ պատճառով էլ մեջբերել է նրա խոսքը. «Ինձ ասում են, որ Լորդերի պալատում կան մարդիկ, ովքեր կարծում են, թե իրենք են իրավասու որոշելու այն սահմանները, թե ինչ կարող է ու ինչ չի կարող անել Շոտլանդիան: Գուցե պետք է նրանց հիշեցնել Բյորնսի մեծ օրհներգը հավասարության մասին, ինչը խորհրդարանում առաջ էլ է հնչել»,- հայտարարել է Սելմոնդը:
Շոտլանդիայի վարչապետը մեջբերել է մեկ այլ շոտլանդացու` Ջեյմս Ռոբերտսոնի խոսքը`բնութագրելու իր երկրի վիճակը` «վանդակից դուրս պրծած թռչնակ, որին այլևս հետ չես բերի»:
Ազգայնական Սելմոնդի ղեկավարած կրոնական կառավարությունը հայտարարել է 2014-ի աշնանը անկախության հանրաքվե անցկացնելու մասին: Ազգայնականները քարոզում են Անգլիայի ու Շոտլանդիայի միությունը չեղյալ հայտարարելու օգտին, որն ավելի քան 300 տարվա պատմություն ունի:






Facebook
Tweet This
Email This Post
