Սլովակիայում փլուզվել է սառցապալատի տանիքը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | January 26, 2012 13:46
Սլովակյան Նամեստովո քաղաքում քանդվել է սառցապալատի տանիքը այնտեղ կուտակված ձյան պատճառով: Հենց այդ պահին հոկեյի մանկական թիմի պարապմունքն էր, որն անց էր կացնում Սլովակիայի հավաքականի հարձակվող Ռիխարդ Զեդնիկը: Նա կարողացել է երեխաներին արագ դուրս բերել շենքից: Բարեբախտաբար, տուժածներ չկան: Սառցապալատը շահագործման է հանձնվել 2011-ի դեկտեմբերին: Թե ինչու է քանդվել տանիքը, պետք է բացահայտի շիննորոգման ընկերությունը:






Facebook
Tweet This
Email This Post
