Մովսիսյանը և Սարգսյանն առաջատարների խմբում են
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | January 26, 2012 13:41
Ջիբրալթարում ընթացող շախմատի միջազգային մրցաշարի 2-րդ տուրում Սերգեյ Մովսիսյանը սպիտակ խաղաքարերով հաղթել Է Մոհամեդ Ալ Սայեդին, իսկ Գաբրիել Սարգսյանը սև խաղաքարերով առավելության Է հասել Ջոզեֆ Գալահերի նկատմամբ:
Ամերիկահայ գրոսմայստեր Վարուժան Հակոբյանն այս փուլում սպիտակներով ոչ-ոքի Է խաղացել Մարկ Առնոլդի հետ:
Մովսիսյանը և Սարգսյանը 2-ական միավորով մի շարք շախմատիստների հետ գտնվում են առաջատարների խմբում` զբաղեցնելով համապատասխանաբար 7-րդ և 9-րդ տեղերը: Հակոբյանը 1,5 միավորով զբաղեցնում Է 38-րդ հորիզոնականը:






Facebook
Tweet This
Email This Post
