Բանը հասավ վիրահատության

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | January 26, 2012 13:35

Հայաստանում էր ֆուտբոլի մեր երկրի ազգային հավաքականի նախկին խաղացող Ռոբերտ Զեբելյանը: Հունվարի 21-ին Երևանում նրան վիրահատել են: Հարձակվողին երկար ժամանակ խանգարում էր ողնաշարի ճողվածքը: Նա բուժվել էր Գերմանիայում, հետո էլ `  Սոչիում, սակայն խնդիրը չէր կարգավորվել: եվ ահա, Հայաստանի ֆուտբոլի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին խորհուրդ է տվել Ռոբերտին հետևել իր օրինակաին և վիրահատվել Երևանում: Զեբելյանի ինքնազգացողությունը ներկայումս լավ է, նա վերադարձել է Սոչի, որտեղ էլ կշարումակի կազդուրվել:

Զեբելյանը Ղազախստանի ուժեղագույն թիմերից մեկի` «Տոբոլի» խաղացող է, և դեռ մեկ տարի ժամանակ կա մինչև նրա այդ ակումբի ղեկավարության հետ կնքած պայմանագրի ավարտը:

Դիտվել է 725 անգամ:
Print Friendly

Leave a Reply