Ձերբակալվել է ֆրանսիական անորակ իմպլանտներ արտադրողը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | January 26, 2012 13:30
Poly Implant Prothese (PIP) ընկերության նախկին տեր և հիմնադիր , անորակ սիլիկոնայիև ինպլանտներ արտադրող 72-ամյա Ժան-կլոդ Մասը (Jean-Claude Mas) կալանավորվել է իր ծանոթուհու տանը`Ֆրանսիայի հարավի Սի-Ֆուր-Լե լողափում, հաղորդում է BBC-ին:
Ժան-կլոդ Մասին Ինտերպոլը հայտարարել էր հետախուզում անցյալ տարվա դեկտեմբերից:
PIP ընկերության գործունեությունը դադարեցվել էր 2010 թ. ֆրանսիական դատարանի որոշմամբ, այն բանից հետո, երբ հայտնի դարձավ արտադրության մեջ բժշկական նպատակներով անթույլատրելի սիլիկոնային գելի օգտագործման մասին:
30 հազար ֆրանսուհիների, որոնք նախկինում PIP ընկերության միջոցով մեծացրել էին իրենց կրծքերը, խորհուրդ է տրվել ազատվել այդ իմպլանտներից: Ստուգումը ցույց է տվել, որ նրանց մարմնի միջի գելը կարող է վնասել իմպլանտի թաղանթը` հանգեցնելով ճեղքման:
PIP ընկերության իմպլանտները տարբերվում էին համեմատական էժանությամբ, և դրանց կրողներ էին ամբողջ աշխարհում հարյուր հազարավոր կանայք: Որոշ երկրներում նրանք կարող են ստանալ անորակ պրոթեզների անվճար փոխարինում: Մեծ Բրիտանիայի Ազգային առողջապահական ծառայությունը որոշել է այդ գործողությունը հատուկ դեպքերում կատարել անվճար:






Facebook
Tweet This
Email This Post
