Սոչիի մոտ սողանքի պատճառով 20 բնակելի տուն է վնասվել
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | January 26, 2012 13:07
Ականատեսների խոսքով, հզոր սողանքը հանգեցրել է 8 հա հողի տեղաշարժի` վրայի տներով հանդերձ:
Արտակարգ պատահարը Սոչիի մոտ գտնվողԲարանովկայում է եղել: Հողի հակայական շերտը տեղաշարժվել է վրայի կառույցներով ու մարդկանցով: Անվտանգության նկատառումով ջրամատակարարումը, հոսանքամատակարարումն ու գազն անջատվել են: Շենքերի վնասման աստիճանը ներկայումս որոշում է հատուկ հանձնաժողովը:
Ներկայումս շտապ տարհանում է կատարվում: Արտակարգ իրավիճակների ծառայությունից կատարվածը մեկնաբանել դեռևս չեն փորձում:






Facebook
Tweet This
Email This Post
