BBC-ին` «Շախմատի» և Հայաստանի կրթական համակարգի մասին

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | January 26, 2012 15:19

«Շախմատ» առարկան դառնում է Հայաստանի կրթական համակարգի միջազգային «բրենդը», որի մասին են վկայում տարբեր երկրների կրթական գերատեսչությունների պատասխանատուների արձագանքները: ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գրեթե բոլոր արտասահմանյան այցերի ընթացքում  քննարկումների  առանձնակի թեմա է դառնում  Հայաստանի հանրակրթական դպրոցներում շախմատի ներմուծումը: Միջազգային հանրությունը հետաքրքրված է մեր երկրի փորձով և այդ հարցին անդրադառնում են նաև աշխարհի առաջատար լրատվամիջոցները: Օրերս այդ մասին ռեպորտաժ է  հեռարձակել հաղինակավոր բրիտանական BBC գործակալությունը:

Դիտվել է 1127 անգամ:
Print Friendly

Leave a Reply