Որքա՞ն գումար են ծախսել հայաստանցիները Ամանորին նախապատրաստվելիս
Շաբաթվա լուր, ՏՆՏԵՍԱԿԱՆ | ankakh | January 26, 2012 12:54
2011 թ. դեկտեմբերին առեւտրի շրջանառությունը Հայաստանում կազմել է 309 մլրդ դրամ (մոտ 805 մլն դոլար): Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը: Նոյեմբերի համեմատ առեւտրի շրջանառությունն ավելացել է 59 %-ով` պայմանավորված նախաամանորյա եռուզեռով: Եթե ընդունենք, որ Հայաստանում մոտ 800 հազ. ընտանիքներ կան (յուրաքանչյուր ընտանիքում` միջինը 4 անձ), ապա ստացվում է, որ յուրաքանչյուր հայ ընտանիք միջինը դեկտեմբերին ծախսել է 1000 դոլար, որից մոտ 400 դոլարը նախաամանորյա ծախս է:
Այսպիսով, եթե վստահենք վիճակագրությանը, հայկական ընտանիքը Նոր տարուն նախապատրաստվելու համար միջինը ծախսում է 400 դոլար:
Ի դեպ` նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ առեւտրի շրջանառությունն ավելացել է 6.7 %-ով:
Տարվա կտրվածքով առեւտրի շրջանառությունը կազմում է ավելի քան 2 տրլն դրամ (մոտ 5.3 մլրդ դոլար): Այսպիսով` առեւտրի տարեկան շրջանառության մոտ 15 %-ն իրականացվում է դեկտեմբերին:
NEWS.am






Facebook
Tweet This
Email This Post
