Մարտական ոչ-ոքի` հօգուտ «Բարսելոնայի»

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | January 26, 2012 12:51

«Բարսելոնան» սեփական հարկի տակ 2:2 հաշվով ավարտելով Մադրիդի «Ռեալի» հետ հանդիպումը դուրս եկավ  Իսպանիայի ֆուտբոլի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ: Մադրիդում կայացած առաջին խաղում «Ռեալը» պարտվել էր 1:2 հաշվով:  Պատասխան հանդիպման առաջին կեսից հետո «Բարսելոնան» հաղթում էր 2:0 հաշվով, սակայն հանգստից հետո մադրիդցիները կարողացան վերականգնել հավասարակշռությունը, բայց ավելին անել նրանք չկարողացան: Մինչդեռ, մեկ գնդակ ևս մրցակցի դարպասը խփելու դեպքում, կարող էին կիսաեզրափակչում հանդես գալու  իրավունք ստանալ: Ընդհանրապես, խաղն անցավ նյարդային պայքարում, եղան շատ զգուշացումներ և հեռացում:

Տեխնիկական արդյունքներ

«Բարսելոնա» – «Ռեալ»` 2:2
Պեդրո, 43, Դանի Ալվեշ, 45 – Ռոնալդու, 68, Բենզեմա, 72

Զգուշացումներ` Մեսի (45), Դիարա (27), Ռամոս  (33), Կասիլյաս  (45), Ռոնալդու  (54), Կոենտրաու  (81), Գրաներո  (89), Պեպե  (91):
Հեռացում` Ռամոս (88)

Դիտվել է 688 անգամ:
Print Friendly

Leave a Reply