Հրապարակվել են Հիտլերի բնակարանների մինչ օրս անհայտ նկարներ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 26, 2012 12:15

Ֆյուրերի անձնական լուսանկարիչն առաջին անգամ համընդհանուր ուշադրությանն է ներկայացրել Հիտլերի` Բեռլինում գտնվող բնակարանի ու  Բավարիայի Բերգհոֆում գտնվող կալվածքի լուսանկարները:

Հիտլերի անձնական լուսանկարիչներից մեկը` Հյուգո Ջագերը, որը մուտք ուներ Գերմանիայի ռեյխսկանցլերի բնակարան, հրապարակել է իր կատարած լուսանկարները: Բարոկկո ոճով ֆյուրերի սիրած բնակարանը գտնվում էր նրա «Նոր գրասենյակի» վերևում: Նա սիրում էր արձաններ, հուշարձաններ, յուրաքանչյուր սենյակում կենդանի ծաղիկներ են ու արվեստի մեծաքանակ գործեր: Իսկ Բերգհոֆը ֆյուրերը շատ է սիրել: Այստեղ սովորաբար իր ընկերներին է ընդունել: Տունը ձևավորված է գերմանական ոճով, ինչը Հիտլեին շատ էր դուր գալիս: Այստեղ, ի տարբերություն բեռլինյան բնակարանի, մթնոլորտն ավելի ընտանեկան է եղել: Լուսանկարներից  դատելով կարելի է եզրակացնել, որ Հիտլերը սիրել է կարդալ. հյուրասենյակում շատ գրքեր կան: Ամենուր գեղեցիկ կահույք է` ծաղկային պաստառներով, տաք գույների մեջ:

 

Դիտվել է 1176 անգամ:
Print Friendly

Leave a Reply