Իտալիայում 2 պոռնոաստղ պայքարում են քաղաքապետի պաշտոնի համար
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | January 26, 2012 11:53Մեծերի համար ֆիլմերի երկու աստղերը Տարանտոյի քաղաքապետի պաշտոնի համար ընտրապայքար են ծավալել:
Իտալական պոռնոարտադրության աստղերը` որակավորված պարուհի Ամանդա Ֆոքսն ու Լուանա Բորջիան, իրենց թեկնածությունն են առաջադրել 
Իտալիայի կարևորագույն նավահանգստային քաղաք Տարանտոյի քաղաքապետի պաշտոնի համար: Աղջիկները որոշել են ձայներ ստանալ իրենց մասնագիտական հմտությունների շնորհիվ: Փետրվարին քաղաքում անցկացվելու են ձողապարի մրցույթներ, որտեղ հավանական քաղաքապետները կցուցադրեն իրենց հմտությունները հիացած ընտրողների առջև:
«Ես պարզապես ցանկանում եմ, որ ընտրողները տեսնեն, թե ես ինչքան իրական եմ»,- ասել է Ամանդա Ֆոքսը:
Շոուի կազմակերպիչներն ասել են, որ այդ պաշտոնի մյուս թեկնածուները ևս կարող են իրենց ցույց տալ ստրիպտիզ պարերում, իսկ ովքեր ավելի պահպանողական են, ժամանակ ունեն յուրացնելու ստրիպտիզի տեխնիկան:






Facebook
Tweet This
Email This Post
