Գաստրոնոմիական համաժողով Մադրիդում` Madrid Fusion 2012
ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | ankakh | January 26, 2012 11:45
Հունվարի 24-26-ը Մադրիդում տեղի է ունենում 10-րդ գաստրոնոմիական համաժողովը` Madrid Fusion 2012-ը: Այս տարի համաժողովն ընթանում է «Ապագայի դռներ. տաղանդների սերունդ» խորագրով և միավորում է ավելի քան 100 մասնակիցների` տարբեր երկրների գաստրոնոմիայի աշխարհահռչակ ներկայացուցիչների:
Համաժողովի թեմաները խմբավորված են չորս բաժնում` «Երկիր` մեր պահեստարանը», «Միտումներ», «Տեխնիկաներ» և «Տնտեսական գաստրոնոմիա»: Համաժողովի ծրագրում ոլորտի պրոֆեսիոնալների ու ղեկավարների ելույթներ են, թեմատիկ խորհրդաժողովներ գաստրոնոմիայի ոլորտի և ժամանակակից հասարակության ամենաարդիական խնդիրների շուրջ, օրինակ` նեոբուսակերությունը կամ Pop-Up ռեստորանները:
Madrid Fusion 2012 համաժողովում հրավիրված երկիրը Հարավային Կորեան է: Խորհրդաժողովներն ու ելույթները համաժողովում զուգորդվում են դեգուստացիաներով, խոհարարների մրցույթներով կամ երաժշտական ջեմ-նիստերով:
Madrid Fusion 2012-ն ընթանում է մադրիդյան «Գաստրոփառատոն 2012» փառատոնի շրջանակներում:






Facebook
Tweet This
Email This Post
