Մադրիդ. «Գաստրոփառատոն 2012»

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | January 26, 2012 11:38

Հունվարի 23-ին Մադրիդում բացվեց  «Գաստրոփառատոն 2012»-ը, որը խոհարարական իրադարձությունների 15-օրյա հագեցած ծրագիր է` սկսած ռեստորանների հատուկ առաջարկներից, խոհարարական երթուղիներից և վերջացրած նշանավոր շեֆ խոհարարների վարպետության դասընթացներով:

Գաստրոփառատոնը, սակայն, ավելի ընդարձակ է, քան խոհանոցային տարածքը. պատկերասրահները, թանգարանները կամ նորաձևության տները ցույց են տալիս, որ գաստրոնոմիան նույնպես արվեստ է, ինչպես դիազայնը կամ գրականությունը:

Մադրիդում ընթացող գաստրոնոմիական փառատոնի ծրագիրը ներառում է նաև կինոյի և խոհարարության շարք, որը տեղի է ունենում Ազգային ֆիլմադարանում: Փառատոնի շրջանակներում ընթանում են սեմինարներ առողջ սննդի կամ գինեգործության մշակույթի շուրջ:

Գաստրոփառատոնը կշարունակվի Մադրիդում մինչև փետրվարի 5-ը:

Դիտվել է 1285 անգամ:
Print Friendly

Leave a Reply