Ռիո դե Ժանեյրոյում պայթյունից հետո 18 հարկանի երկու շենք է փլուզվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 26, 2012 11:35

Ռիո դե Ժանեյրոյի կենտրոնում քանդվել է 18 հարկանի  շենք: Նախնական տվյալների համաձայն ավերակների տակ 11 մարդ է մնացել:

2 զոհ կա, վիրավորների մասին ստույգ տեղեկություններ դեռևս չկան: Հարևան շենքից, որը նույնպես սկսել էր մասնակի քանդվել, արտակարգ ծառայությունը տարհանել է 30 մարդու:  Դեպքի վայրում հոսանք չկա, դադարեցվել է երթևեկությունը: Շենքը, որը վերջերս է վերակառուցվել որպես Քաղաքային թատրոն, գտնվում էր քաղաքի կենտրոնում`  Սինելանդիա հրապարակին հարակից տարածքում: Ոստիկանությունը հետաքննում է այս գործը:

Կան ականատեսներ, որոնք լսել են պայթյուն հիշեցնող ինչ-որ բան, ինչը,  արտակարգ ծառայությունների ներկայացուցիչները համոզմամբ, հնարավոր է`  կառույցի քանդման ձայնը եղած լինի:

 

Դիտվել է 1378 անգամ:
Print Friendly

Leave a Reply