Արագածոտնում կովն ընկել է հորը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | January 26, 2012 11:45
Հունվարի 25-ին`ժամը 19.37-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզում` Աշտարակ-Ագարակ ավտոճանապարհի 5-րդ կմ-ին հարակից` «Արծվի թև» կոչվող հուշահամալիրի մոտ կովը ընկել է հորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարարական ջոկատը:
Փրկարարները կովը անվնաս դուրս են բերել հորից և հանձնել տիրոջը` Հ.Նալբանդյանին:






Facebook
Tweet This
Email This Post
