Բերման ենթարկված կնոջ կրծկալից հայտնաբերվել է կանեփանման զանգված

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 26, 2012 11:22
Հունվարի 25-ին, ժամը 20.30-ին, ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները,  թմրամիջոց պահելու կասկածանքով, Սարդարապատ գյուղից, «ՎԱԶ-2106»  մակնիշի ավտոմեքենայով, բերման են ենթարկել Նորապատ գյուղի 20-ամյա մի բնակչի և նախկինում դատապարտված նրա երկու ուղևորներին, որոնցից մեկը՝ կին:
Խուզարկությամբ կնոջ կրծկալից հայտնաբերվել է 2 փաթեթ, մեկում՝ 4,7գ, մյուսում՝ 6,2 գ կանեփանման զանգված:
Կինը հայտնել է, որ թմրամիջոցը ձեռք է բերել ոմն Յուրոյից:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Ձեռնարկվում են միջոցառումներ Յուրոյի անձը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ:
Ոստիկանությունից հաղորդում են, որ կատարվում է հետաքննություն:
Դիտվել է 820 անգամ:
Print Friendly

Leave a Reply