Վրաստանում 6-ոտանի երկսեռ հորթուկ է լույս աշխարհ եկել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 26, 2012 11:07

Վրաստանի Վելիսցիխե գյուղում ծնվել է 6-ոտանի երկսեռ հորթուկ: Հովիվ Ալբերտ Աբաջանովի 25-ամյա աշխատանքային պրակտիկայում սա առաջին դեպքն է:

«Ես ուրիշ հովիվների էլ եմ հարցրել` ոչ մեկը նման բան չի լսել: Ծնվել են 3 ոտքով, մեկ աչքով, 4 կոտոշով հորթուկներ, սակայն նման բան առաջին անգամ է: Էլ չեմ ասում, որ հորթուկը ոչ էգ է, ոչ էլ որձ: Նա դժվարանում է քայլել, սակայն իրեն լավ է զգում», -հայտարարել է հովիվը:

«Հավանական է, որ զույգեր պետք է ծնվեին, սակայն սաղմերը միաձուլվել են, ինչի հետևանքով էլ ծնվել է այս հորթուկը: Սա շեղում է»,-կարծում է անասնաբույժը:

 

Դիտվել է 1033 անգամ:
Print Friendly

Leave a Reply