Թուրքիայի առաջին տիկինը Ֆրանսիայից վրեժ է լուծում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 26, 2012 11:02

Թուրքիան մարտի է նետում առաջին տիկնոջը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Anadolu գործակալությունը, Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլի կինը՝ Հայրուննիսա Գյուլը վաղը ճաշկերույթի է հրավիրելու Թուրքիայում հավատարմագրված կին դեսպանների, դեսպանների կանանց և միջազգային կազմակերպությունների կին ներկայացուցիչներին:

Հատկանշական է, որ ճաշին չի հրավիրվել Թուրքիայում Ֆրանսիայի դեսպան Լորեն Բիլիի կինը՝ Սաբեն Բիլին:

Թուրքիայի նախագահի Չանկայա պալատումընդունված ավանդույթ է ժամանակ առ ժամանակ նման ճաշկերույթներ կազմակերպել, սակայն վաղվա միջոցառումը լինելու է ավելի լայնամասշտաբ: Հրավիրվելու են մոտ 90 հոգի: Այն կանցկացվի դռնփակ: Նախքան ճաշը նախատեսված է Թուրքիայի առաջին տիկնոջ ելույթը:

 

Դիտվել է 678 անգամ:
Print Friendly

Leave a Reply