Խորհրդակցություն նվիրված արտադրական ենթակառուցվածքների ոլորտում իրականացված աշխատանքներին նախատեսված ծրագրերին

Պաշտոնական, Օրվա լուր | | January 26, 2012 10:38

Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունվարի 25-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն` նվիրված արտադրական ենթակառուցվածքների ոլորտում 2011 թվականին իրականացված աշխատանքներին եւ 2012 թվականին նախատեսված ծրագրերին:

Զեկույցներով հանդես են եկել արտադրական ենթակառուցվածքների նախարար Կառլեն Պետրոսյանը եւ կառույցի ստորաբաժանումների ղեկավարները:
Կարեւորելով ոլորտի նշանակությունը  հանրապետության զարգացման համար` Սահակյանն  ընդգծել է այստեղ իրականացվելիք աշխատանքների պատշաճ մակարդակի ապահովման անհրաժեշտությունը եւ այս ուղղությամբ տվել կոնկրետ հանձնարարականներ:

ԼՂՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հաղորդում են, որ խորհրդակցությանը մասնակցել են վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:

Դիտվել է 738 անգամ:
Print Friendly

Leave a Reply