Գեղարքունիքում ամուսնությունների թիվն աճում է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 26, 2012 10:27

Գեղարքունիքում գրանցված ամուսնությունների թիվն աճում է: Ինչպես«Արմենպրես»-ի` Գեղարքունիքի թղթակցին  տեղեկացրեց Գեղարքունիքի մարզի Ազգային վիճակագրական ծառայության ղեկավար Հակոբ Բադալյանը, Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալություններում 2011 թվականին գրանցվել է 1348 ամուսնություն, որը նախորդ տարվա նույն ժամանահատվածի համեմատ աճել է 78-ով: Իսկ 2010 թվականին գրանցված ամուսնությունների թիվը 2009 թ-ի համեմատ աճել էր 82-ով:

Գեղարքունիքի մարզում ամուսնությունների աճին  զուգահեռ 2011 թվականին նվազել է  ամուսնալուծությունների թիվը: 2011 թվականին գրանցվել է 109 ամուսնալուծություն` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 130-ի դիմաց:

Մարզում ամուսնացողների միջին տարիքը աղջիկների մոտ 20-22 է, իսկ տղաների մոտ` 23-24:

 

Դիտվել է 703 անգամ:
Print Friendly

Leave a Reply