Երեկվա երեք ավտոպատահարից`հինգը վիրավոր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 26, 2012 12:19
Հունվարի 25-ին, ժամը 19.20-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 81-րդ կմ-ին «ԳԱԶ-32213»  մակնիշի ավտոմեքենա է շրջվել, ինչի հետևանքով վարորդը և երկու ուղևորները  մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Հունվարի 25-ին, ժամը 21.00-ի սահմաններում, «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենան Էջմիածին-Մասիս ճանապարհի 15-րդ կմ-ին բախվել է ճանապարհի բետոնե եզրաքարերին ու մետաղյա պաշտպանիչ թիթեղներին:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Հունվարի 25-ին, ժամը 14.00-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Արթիկ քաղաքում բախվել է ճանապարհին կայանված «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի, որն այդ պահին քարշակով ամրացված է եղել «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայի:
Բախման հետևանքով «Մերսեդես-Բենց»-ի ուղևորը  մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Դիտվել է 845 անգամ:
Print Friendly

Leave a Reply