«Եվրատեսիլ 2012»-ի կիսաեզրափակչում Հայաստանը ելույթ կունենա մայիսի 24-ին
ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | ankakh | January 26, 2012 10:20
«Եվրատեսիլ 2012» միջազգային երգի մրցույթի` Բաքվում հունվարի 25-ին կայացած վիճակահանության արդյունքում պարզ է դարձել, որ Հայաստանը մրցույթի կիսաեզրափակչում հանդես կգա մայիսի 24-ին: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»–ը` վկայակոչելով մրցույթի պաշտոնական կայքէջը, վիճակահանության մասնակից 37 երկրները բաժանվել են երկու խմբի: Առաջին կիսաեզրափակչում մայիսի 22-ին ելույթ կունենան 18 երկների ներկայացուցիչներ` Չերնոգորիան, Իսլանդիան, Մոլդովան, Կիպրոսը, Ռումինիան, Ավստրիան, Ալբանիան, Դանիան, Ռուսաստանը, Բելգիան, Լատվիան, Սան Մարինոն, Շվեյցարիան, Ֆինլանդիան, Իսրայելը, Հունաստանը, Իռլանդիան եւ Հունգարիան:
Երկրորդ` մայիսի 24-ին կայանալիք կիսաեզրափակչում կմասնակցեն 19 երկրներ` Հայաստանը, Սերբիան, Շվեդիան, Վրաստանը, Նիդերլանդները, Պորտուգալիան, Սլովենիան, Մակեդոնիան, Էստոնիան, Բելառուսը, Թուրքիան, Մալթան, Սլովակիան, Խորվաթիան, Ուկրաինան, Լիտվան, Բուլղարիան, Բոսնիա եւ Հերցեգովինան:
«Եվրատեսիլ 2012»-ի եզրափակիչ մասը կկայանա մայիսի 26-ին: Մրցույթի կանոնների համաձայն` նախորդ տարի հաղթող ճանաչված երկիրը ինչպես նաեւ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Իսպանիան եւ Իտալիան մասնակցություն են ունենում առանց կիսաեզրափակիչ փուլերին մասնակցության: Մրցույթի` այս տարվա կարգախոսն է Light your fire, խորհրդանիշը` «Կրակե ծաղիկը»:






Facebook
Tweet This
Email This Post
