Անմեղ դատապարտվածին 25 մլն դոլարի փոխհատուցում կտրվի
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | January 26, 2012 9:09
ԱՄՆ Իլինոյս նահանգի Չիկագո քաղաքում երդվյալ ատենակալները որոշել են 32-ամյա Սեդեուս Խիմենեսին , ով դատարանի սխալ որոշմամբ իր կյանքի կեսը անց էր կացրել ճաղերի ետևում, 25 միլիոն դոլար փոխհատուցում տալ:
1993 թ. 13-ամյա Խիմենեսը Չիկագոյում ձերբակալվել է 19-ամյա պատանու սպանության մեղադրանքով և դատապարտվել 45 տարվա ազատազրկման:
2009 թ. այդ գործի վկաներից մեկը հրաժարվել էր իր ցուցմունքներից, իսկ ավելի ուշ Ինդիանա նահանգի մի բնակիչ խոստովանել է, որ ինքն է կատարել հանցագործությունը:
2010 թ. դատարանը Խիմենեսին արդարացրեց և նրան թույլ տվեց պահանջել փոխհատուցում:
Անմեղ դատապարտվածի փաստաբան Ջոն Լոյվին ասում է, որ 25 միլիոն դոլարը իր հիշողության մեջ ամենամեծն է, որ ԱՄՆ-ի դատարանի անարդար որոշման պատճառով հատկացվում է տուժածին: Նա նշել է, որ դեռ դատական պրոցեսի սկզբում Խիմենեսի գործով քննիչները ապացույցներ ունեցել են , որ նա կապ չունի սպանության հետ, բայց չեն ցանկացել վերանայել արդեն պատրաստ մեղադրական եզրակացությունը, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:
Իլինոյսի արդարադատության դեպարտամենտի ներկայացուցիչներն իրենց անհամաձայնությունն են հայտնել այդքան խոշոր գումարի կապակցությամբ և հայտարարել, որ կպայքարեն այդ որոշման դեմ: Եթե հանկարծ Խիմենեսը ստանա իր հասանելիք գումարը, նա այն չի կարող շուտով օգտագործել`2011թ. դեկտեմբերին նա մեղավոր է ճանաչվել թմրանյութ պահելու համար, որի համար նրան սպառնում է մինչև երեք տարի ազատազրկում: Այդ նոր գործի դատավճիռը կհրապարակվի փետրվարի 1 –ին:






Facebook
Tweet This
Email This Post
